Վրաստանում սահմանադրական ուղղումներ են ընդունվել՝ կապված խորհրդարանի դերի ամրապնդման հետ: Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ: Սահմանադրական ուղղումների նախագծին կողմ են քվեարկել 150 պատգամավորներից 103-ը:

Ուղղումները նախաձեռնել են «Վրացական երազանքի» անդամները: Դրանք ուժի մեջ կմտնեն նոր նախագահի երդմնակալությունից հետո:

Նոր օրենքը վերաբերում է կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Ենթադրվում է, որ վարչապետը կարող է փոխել կառավարությունը առանց երկրի խորհրդարանի միջամտության:

Ընդ որում, եթե խորհրդարանը երկու ամիսների ընթացքում չհաստատի պետական բյուջեն, ապա խորհրդարանը կառավարությանը կարող է անվստահություն հայտնել: