Թուրքիան թանկ կվճարի Սիրիայում ահաբեկիչների սատարելու համար. այդ զենքը ցանկացած պահի կարող է շրջվել դեպի Անկարան: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ թուրքական «Հալկ ԹՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այդ երկրի կառավարությունը ստիպված կլինի թանկ վճարել ծայրահեղականներին օգնելու համար»,-ընդգծել է Սիրիայի նախագահը: «Ահաբեկչությունը որպես խաղաքարտ օգտագործել չի կարելի, որ հնարավոր լինի ցանկացած պահի թաքցնել գրպանում: Դա կարիճ է, որը ցանկացած պահի կարող է խայթել»,-կարծում է Ասադը:
Թուրքիան համարվում է սիրիական ընդդիմության գլխավոր հովանավորներից մեկը: Նախօրեին թուրքական խորհրդարանը եւս մեկ տարով երկրարացրել էր կառավարության՝ Սիրիայում մերձսահմանային ռազմական գործողությունների իրականացման մանդատը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ասադի կարծիքով, «պատասխանատու է տասնյակ հազարավոր սիրիացիների արյան թափվելու եւ երկրի ենթակառուցվածքի կործանման համար»:





























