Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2010թ. մարտի 14-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 39 լիտր ոգելից խմիչք, որից 29 լիտրն ինքնաշեն, 105 հատ բջջային հեռախոս, 75 կտրող-ծակող առարկաներ:
ՔԿՀ վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 2 դեպք: Քաղաքացիական բժշկական հաստատություն է տեղափոխվել 2 դատապարտված կամ կալանավորված անձ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 3 դատապարտված կամ կալանավորված անձ:



















