Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին այցելել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության եւ գնահատման կենտրոն, որտեղ Հանրապետության նախագահին ներկայացրել են կենտրոնի ձեւավորման ուղղությամբ մինչեւ այժմ իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կենտրոն են այցելել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ կենտրոնի ստեղծմանն աջակցություն ցուցաբերած ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինը:






























