Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում այսօր` հոկտեմբերի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում 22-ամյա Անդրանիկ Գեւորգյանը, վարելով BMW մակնիշի մեքենան, վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ 63-ամյա Սուսաննա Բարսեղյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Վարորդը փախուստի չի դիմել եւ միջոցներ է ձեռնարկել տուժողին տեղափոխել հիվանդանոց: Սակայն Սուսաննա Բարսեղյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: NEWS.am-ի տեղեկություններով Անդրանիկ Գեւորգյանը աշխատում է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























