Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ուստ-Իլիմսկ քաղաքում հոկտեմբերի 5-ի գիշերը արջը ներխուժել է ամառանոցներից մեկը: Կենդանին կերել է դարձել պատշգամբում սեղանին դրված բորշչը:

Արջին քշել են ոստիկանները, որոնց կանչել են տան վախեցած տերերը: Կենդանուն հաջողվել է վախեցնել օդ կրակելու միջոցով, հաղորդում են տեղի ՆԳՆ-ից: Միջադեպի հետեւանքով տուժողներ չկան, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Տան տերերի խոսքով նրանք բորշչը թողել էին պատշգամբում սեղանին, իսկ իրենք գիշերել են բաղնիքում, քանի որ տունը դեռ ամբողջովին կառուցված չէ: Նրանք արթնացել են տարօրինակ աղմուկից եւ հայտնաբերել են, որ արջը կոտրում է իրենց տան ապակիները: Մինչ ոստիկանության գալը, արջը հասցրել է ուտել բորշչն ամբողջությամբ, որն այդ պահին դեռ չէր հասցրել սառել:

Ոստիկանությունը քաղաքի բնակիչներին խորհուրդ է տվել ամառանոցներում ուտելիքը չթողնել կենդանիների համար հասանելի վայրերում: