Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը մետաղյա առարկայով Կ. Բ.-ին հարվածելու եւ նրան «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կ. Բ.-ին մետաղյա առարկայով հավածել եւ վնասվածքները պատճառել է 1967 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:

Կատարվում է հետաքննություն: