Ջերմուկում Hyatt հյուրանոցի շինարարությունը կավարտվի 2014 աշնանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ներդրող, նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը:

«Հյուրանոցը կներառի մի շարք հավելյալ ծառայություններ, այդ թվում՝ սփա կենտրոն, եւ կհամապատասխանի Hyatt ցանցի միջազգային պահանջներին», –ասել է  Սարգսյանը:

Նախնական գնահատմամբ՝ շինարարության համար  նախատեսվում է ներդնել 15 մլն դոլար:

Հյուրանոցի շինարարությունը սկսվել էր 2009թ.: Նախագծի հեղինակն է ՀՀ կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի  գործող նախագահ Նարեկ Սարգսյանը: Հյուրանոցի հարեւանությամբ նախատեսվում է Ջերմուկի քաղաքապետարանի նոր մասնաշենք կառուցել: