Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակման նախագիծն առայժմ չի խանգարում Ջերմուկում զբոսաշրջության զարգացմանը: Ջերմուկում անցկացվող Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովի ընթացքում հոկտեմբերի 5-ին այս մասին հայտարարել է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
«Ամուլսարի յուրացման նախագիծը, որը մեզ ներկայացվել է, չի վնասի քաղաքին: Ուսումնասիրությունները շարունակվում են: Մենք դիմել ենք հանրապետության նախագահին՝ հարցն ուշադրության կենտրոնում պահելու խնդրանքով: Եթե հանքավայրը խանգարի Ջերմուկին, չի շահագործվի: Դա, սակայն, այն դեպքում, եթե խանգարի», – ընդգծել է քաղաքապետը:
Ամուլսարի հանքավայրը ոսկու պաշարների առումով Հայաստանի մեծությամբ երկրորդ հանքավայրն է՝ Սոտքից հետո:
CSA Global-ի 2011թ. միջազգային գնահատականի համաձայն՝ դրա պաշարները կազմում են 2.5 մլն ունցիա: Հանքավայրը քաղաքից 12 կմ հեռվում է գտնվում:





























