Հայկական առողջարանական Ջերմուկ քաղաքում հինգ խոշոր հյուրանոց է կառուցվում: Ջերմուկում անցկացվող Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովի ընթացքում հոկտեմբերի 5-ին այս մասին հայտարարել է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ դրանց բացվելուց հետո քաղաքում զբոսաշրջիկների թիվը կավելանա 500-ով:
«Հյուրանոցները տարբեր ծառայություններ կունենան եւ նախատեսված են տարբեր սպառողների համար: Աստիճանաբար կվերականգնենք խորհրդային առողջարանի երբեմնի փառքը: Մենք ընդգրկված ենք Երեւան-Նորավանք- Տաթեւ-Ղարաբաղ զբոսաշրջային միջանցքում: Այդ երթուղով շրջող զբոսաշրջիկները հաճույքով 1-2 օր կանցկացնեն մեր առողջարանում՝ չհաշված նրանց, ովքեր հատուկ գալիս են Ջերմուկ»,- հայտարարել է քաղաքապետը:





























