Չինաստանի Ժողովրդակայն Հանրապետությունում ավելի քան 2 մլն մարդ աշխատում է կառավարության համար՝ զբաղվելով չինացիների համացանցային ակտիվության մոնիթորինգով: Այդ մասին հաղորդել են Չինաստանի պետական լրատվամիջոցները:
Մարդկանց, ովքեր Չինաստանում լրտեսում են համացանցի օգտատերերին, անվանում են «ինտերնետում կարծիքների վերլուծաբաններ», հայտնում է «Мир и политика»-ն՝ վկայակոչելով BBC-ին: Սա չինական իշխանությունների կողմից համացանցը վերահսկելու ընդամնեը մեկ հնարքն է:
Չինական լրատվամիջոցները հայտնում են, որ աշխատակիցների պարտականությունների մեջ չի մտնում հաղորդագրությունների ջնջումը: Նրանց խնդիրն է միայն վերլուծել հասարակական կարծիքն ու այդ մասին հատուկ հաշվետվություններ ներկայացնել:
Չինական իշխանությունները մշտապես արգելափակում են կայքեր մուտք գործելու հնարավորությունը, երբ դրանց բովանդակությունը քաղաքական կամ այլ պատճառներով համարում են անընդունելի: Չինաստանում 2009 թվականից արգելափաված են Facebook եւ Twitter կայքերը: Չինաստանի տարածքում դրանք արգելափակվեցին այն բանից հետո, երբ ՉԺՀ կառավարությունը սոցիալական ցանցերին մեղադրեց երկրում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ:

Հասանելի է
русский



























