Հայաստանում 2010 թ. հունվարի 1-ից մարտի 24-ը արձանագրվել է 361 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 44 մարդ զոհվել է, 496-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 356 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 60 մարդ զոհվել է, 468-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



















