Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը գրադարանավարի օրվա կապակցությամբ քաղաքապետի պատվոգրով է պարգեւատրել ոլորտի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների՝ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի եւ երկարամյա գործունեության համար։

«Դուք պրոպագանդում եք գիրքը, հետեւաբար շատ մեծ դեր ունեք մանուկների, երիտասարդության դաստիարակության, նրանց աշխարհայացքի ձեւավորման գործում։ Երեւանի քաղաքապետը շատ է կարեւորում ձեր համակարգը, հետեւաբար բարձր է գնահատում եւ ձեր գործը. դրա վառ վկայությունն է այս տարի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում ընդգրկված գրադարանային պայմանների բարելավման ծրագիրը, եւ այն երախտիքի խոսքը, որն այսօր քաղաքապետի անունից փոխանցվում է ձեզ՝ պատվոգրի տեսքով»,- նշել է Կամո Մովսեսյանը։

Գրադարանային ոլորտի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտին ուղղված ուշադրությունն ընթացիկ տարում տեսանելի է մի շարք ձեռքբերումներով։