Դամասկոսի կենտրոնում հոկտեմբերի 6-ին ականանետային հրետակոծման արդյունքում հայ է զոհվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Դամասկոսի բնակիչ Նազարեթ Էլմաջյանը, ընդգծելով, որ մահացողը 55-ամյա Շավարշ Գարթացողյանն է եղել:

Էլմաջյանի խոսքով՝ հրետակոծման են ենթարկվել Բաբ Թումա եւ Կասսաա փողոցները, վնաս է հասցվել բնակելի թաղամասերին, եկեղեցիների եւ դպրոցներին. «Ականանետային հրետակոծման արդյունքում ոչնչացվել է հունական Սուրբ Խաչ եկեղեցին»:

Դամասկոսի քրիստոնեական թաղմասի ռմբակոսման արդյունքում զոհվել է առնվազն 8 մարդ: Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը: