Շամպինիոնները փրկում են կրծքի քաղցկեղից: Նման եզրակացության են եկել ամերիկյան Թաֆսա համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ որոշ ուտելի սնկեր, մասնավորապես՝ շամպինիոնները, քաղցկեղային հիվանդությունների լավ կանխարգելիչ միջոց են հանդիսանում: Պատճառն այն է, որ սնկերի մեջ կա միջոց, որը դրական ազդեցություն է թողնում քաղցկեղի բջիջների դեմ պայքարող բջիջների վրա: Խոսքն, այսպես կոչվող, դենդրիտային բջիջների մասին է: Դենդրիտային բջիջները ունակ են նաեւ խթանելու Т-լիմֆոցիտների գոյացումը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Գիտնականները նաեւ ընդգծում են, որ շամպինիոնները անփոխարինելի սնունդ են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց սննդակարգում: Նրանք պետք է նման սնունդ ամեն օր օգտագործեն:





























