Մենք անդունդի եզրին ենք, մեկ ջրի մասին են խոսում, մեկ գազի պայմանագիրը չկա, դա ի՞նչ կապ ունի, գազը էժանացրեք, ապրուստը լավացրեք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

«Դուրս եկեք տեսեք՝ ինչպես են ապրում մարդիկ, շատ պետություններում չգիտեն հայը ինչ բան են, ամոթ մեզ։ Պետք է այնպես ապրենք, այնպիսի հարգանք ունենանք, որ մեզ ճանաչեն։ Իշխանությունը, ընդդիմությունը ապավինում են դրսի ուժերին, պետք է այդ ուժերը առաջանան Հայաստանում, որ ոչնչի չապավինենք»,- ասաց Տիգրան Կարապետյանը։

Նա նշեց, որ իր կուսակցությունը կա, խորհուրդը ակտիվ քննարկում է հարցերը։ «Եթե մասնակցեի նախագահական ընտրություններին, կասեին Րաֆֆի Հովհաննիսյանից ձայն են փախցնելու, ի սեր Աստծո չխանգարենք,թող հասնեն, հասա՞ն, ոչ, որովհետեւ երբ ժողովուրդը լինի պատրաստ, զգա կենտրոնական հարցը, այդ ժամանակ մենք կանցնենք ակտիվ գործողությունների»,- ասաց Տիգրան Կարապետյանը՝ հավելելով, որ  մթնոլորտն այնպիսն պետք է լինի, որ քաղաքական ակտիվությունը բերի արդյունք։

Տիգրան Կարապետյանը շեշտում է՝ «հայը իր հայրենիքում վատ է  ապրում, իսկ այդ ինտրիգը, այս ինչը այս ինչ բանն ասաց, ջհանդամ թե չասեց, կյանքը տեսեք՝ ինչպիսին է՝ անարդար է, թալան է, պտտկերացրեք մի երկիր, որտեղ ազատամարտիկը աղքատ է» ։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am