Հինգ նորածին երեխաների մարմիններ են հայտնաբերվել Մերձմոսկվայի Սալտիկովկայի աղբարկղերից մեկում: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի մարզի իրավապահ մարմինները: 

«Այսօր առավոտյան մերձմոսկովյան Սալտիկովկայի աղբանոցում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակում փաթաթված նորածնի մարմին: Դեպքի վայրի զննության արդյունքում  ոստիկանութան աշխատակիցները հայտնաբերել են եւս չորս նորածինների մարմիններ», - ասել է աղբյուրը:

Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը: Մարզի ոստիկանության մամուլի ծառայությունից հաստատել են տվյալ փաստը՝ նշելով, որ քննությամբ զբաղվում է ՔԿ-ի մարզային քննչական վարչությունը: