Ուտելիքը պակաս համեղ է թվում, եթե երկար ժամանակ դիտեն դրա լուսանկարները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Journal of Consumer Psychology-ում արված գրառումը: «Ինչ-որ պահի դուք հոգնում եք ուտելիքից, եթե անգամն այն չեք կերել: Դա զգայական հոգնածություն է, որի պատճառով համային զգացողությունների կարիք այլեւս չենք ունենում»,- պատմել է հրապարակման հեղինակներից մեկը հանդիսացող Ռայան Էլդերը Բրիգամ Յանգի համալսարանից:

Գիտնականները 232 կամավորների մասնակցությամբ փորձ են անցկացրել, որի ընթացքում մասնակիցները դիտել են ուտելիքների լուսանկարներ ու գնահատել դրանց համեղ լինելը: Մասնակիցների կեսը դիտել է քացրավենիքների 60 նկար, իսկ մյուս կեսը աղի ուտեստների 60 լուսանկար: Այնուհետեւ երկու խմբերի մասնակիցները աղի գետնանուշ են կերել ու գնահատել դրա համը: Փորձի այն մասնակիցներին, ովքեր աղի ուտեստների նկարներ էին դիտում, գետնանուշը դուր չի եկել, թեեւ իրենց դիտած նկարներում հենց գետնանուշի նկար չի եղել, հայտնում է MedDaily.ru-ն:

Ուտեստների լուսանկարները երկար դիտելուց հետո ախորժակն անհետանում է, եզրակացրել են գիտնականները: Սակայն սա կարող է նպաստել այն ուտելիքների նկարները դիտելու ժամանակ, որոնց օգտագործումը մենք ցանկանում ենք սահմանափակել: