Անհայտ ավտոմեքենայի վարորդը hոկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երեւանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Արտիկ Սարգսյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: