Դիմակավորված անհայտ անձնիք Մալդիվյան կղզիներում այրել են տեղական ընդդիմադիր Raajje TV հեռուստաալիքի ստուդիան: Հարձակումը տեղի է ունեցել աճող քաղաքական ճնշման ֆոնին՝ կապված նախագահական ընտրությունների հետ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Հեռուստաալիքը սատարում է նախկին թեկնածունի՝ երկրի առաջին ընտրված ժողովրդավարական առաջնորդ Մոհամեդ Նաշիդին, որը ստիպված էր նախորդ տարի հրաժարական տալ:

Ավելի վաղ Մալդիվների Գերագույն դատարանը հետաձգել էր ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը, որը պետք է կայանար դեռեւս իննը օր առաջ: Դատարանը հաշվի է առել նախագահական քարոզարշավից դուրս մնացած թեկնածուներից մեկի խնդրագիրը, որ առաջին փուլում խախտումներ են տեղի ունեցել:

Երկրորդ փուլում Նաշիդը հավաքել է ձայների 45 տոկոսը: Գործող նախագահ Մոհամեդ Վահիդ Հասան Մանիկը ստացել է քվեների 5,3 տոկոսը: