Հարավանգլիական Արեւեմտյան Սուսսեքս կոմսությունում դրակուլայի մասին առասպելների սիրահարները հանդիպել են, որպեսզի Գինեսի գրքում նոր ռեկորդ սահմանեն՝ ըստ միաժամանակ միեւնույն վայրում հայտնված վամպիրի զգեստով մարդկանց քանակության: Մասնակիցների թիվը պետք է գերազանցեր հազարը:
Մրցույթի կանոնները բավական խիստ են. որպեսզի չղջիկների «եղբայրներին» չորակազրկեին, նրանք պետք է խստորեն հետեւեին դրես-կոդին:
«Կանոնների համաձայն՝ տղամարդիկ պետք է կրեն սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ, սեւ թիկնոց, փողկապ կամ ժապավեն, ունենան վամպիրի ժանիքներ: Կանայք պետք է կրեն սեւ ու կարմիր գույնի զգեստ, կարմիր շրթներկ, աչքերի մուգ դիմահարդարում, սեւ կոշիկներ ու վամպիրի ատամներ»,- մեկնաբանել է ռեկորդների գրանցման պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Lifenews.ru-ը:
Դրակուլայի 2000 կողմնակիցների շարքում այդ կանոններին համապատասխանել են միայն 500-ը: Սակայն գերեզմանապահ ոգիների ջանքերն իզուր չեն անցել. Նրանց փորձը համարել են ոչ թե աշխրհի, այլ Բրիտանիայի ռեկորդ:
Ներկայումս ռեկորդը պատկանում է Վիրջինիայում գտնվող ամերիկյան զբոսայգուն: 2011թ.-ի սեպտեմբերի 30-ին այնտեղ հավաքվել էր 1039 «վամպիր»:





























