Աշխարհի խոշորագույն ադամանդը, որը երբեւէ աճուրդի է հանվել, 118,28 կարատ քաշով իդեալական մաքրության օվալաձեւ անգույն քարը երկուշաբթի վաճառվել է Հոնկոնգում Sotheby's-ի աճուրդի ժամանակ՝ ռեկորդային 30,6 մլն դոլարի դիմաց, հայտնում է աճուրդի տան կայքը:
Ադամանդի նախնական գինը 35 մլն դոլար էր, ու թեեւ այն չի հասել այդ սահմանին, այնուամենայնիվ, դարձել է ամենաթանկ անգույն ադամանդը, որը վաճառվել է աճուրդի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Քարը հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայում 2011թ.-ին: Քարն անվանակոչելու պատվին արժանացել է նրա սեփականատերը:





























