Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագրի հայ շրջանավարտների միությունը բաց նամակ է գրել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել «Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճը քանդելու կառավարության որոշման առնչությամբ:

Նամակում մանսավորապես ասվում է. «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ միությունը մտահոգված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից „Մոսկվա“ կինոթատրոնի բաց դահլիճը պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանների ցուցակից հանելու մասին առանց հանրության ներգրավման կայացված ոչ թափանցիկ որոշման կապակցությամբ։

Ելնելով ՀՀ-ում ժողովրդավարական հաստատությունների կայացման և մասնավորապես Երևան քաղաքի հանրային տարածքների մասին որոշումներում հասարակության պարտադիր մասնակցության սկզբունքներից՝ ՄԽԿ հայ շրջանավարտների միությունը պահանջում է վերանայել և չեղյալ համարել նշված որոշումը, ինչպես նաև հետագայում ձեռնպահ մնալ Երևանի հանրային տարածքների և մշակութային արժեքների տնօրինման մասին առանց հանրային քննարկումների որոշումներ ընդունելուց»։

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է քանդել այդ դահլիճը եւ դրա տեղում կառուցել Պողոս-Պետրոս եկեղեցին: Ի դեպ, դա, ըստ էության, միակ ամառային դահլիճն է Երեւանում: