Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո Անկարա վերադարձած Շվեդիայում Թուրքիայի դեսպանը կրկին կվերադառնա իր պարտականությունների կատարմանը:

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռուստատեսային մի ծրագրի ժամանակ հայտնել է, որ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորութուրքը ամենաուշը մյուս շաբաթվա սկզբին կվերադառնա Շվեդիա: Դավութօղլուն ԱՄՆ-ի դեսպանի հետ վերադառնալու հետ կապված նշել է, որ Շվեդիայի եւ ԱՄՆ-ի միջեւ շատ տարբերություն կա, քանի որ Շվեդիայի կառավարությունը կտրուկ դեմ էր օրինագծի ընդունմանը, իսկ հետո էլ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ եւ դա Թուրքիայի համար համոզիչ էր: