Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաեւ մի շարք հանդիպումներ կունենա հիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի, Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի եւ այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ:

Նախարարը Վաշինգտոնում կմասնակցի նաեւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը: