Հայաստանում եվրոպական եւ ռուսական ուժերի միջեւ տեղի ունեցող բախումը անմիջական է եւ նպաստում է երրորդ ուժերի գործողություններին: Այս մասին այսօր հոկտեմբերի 9-ին հրավիրված ասուլիսին ասաց Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով, նրանց դաշինքը կարող է դուրս բերել աշխարհը այս վիճակից: «Իսկ որպեսզի այդ դաշինքը ոչ մի կերպ չկայանա աշխարհի տարբեր կետերում կազմակերպվում է բախում պայմանական Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ: «Հայաստանը ցավալիորեն դարձել է այն տարածքներից մեկը, որտեղ այդ բախումը տեղի է ունենում եւ մեր կեսը, գրվելով որպես եվրոպացի, մյուսը ռուսամետ, ու տալիս սպանում ենք իրար՝ նպաստելով այն ուժերին, որոնք ցանկանում են ոչնչացնեն, թե իրական Եվրոպան, թե իրական Ռուսաստանը»,- ավելացրեց Աշոտ Մանուչարյանը:
«Դրանով նաեւ մեզ են հեշտ կառավարում: Տեսեք իրար հետ միշտ կռվում ենք, քիչ ենք խոսում, ցանկացած հարց վերածվում է փոխադարձ ոչնչացման առիթի: Երբ տեսնում ենք ինչ որ հարցի շուրջ ձեւավորված խմբերը ինչ-որ հարց չլուծած երկրորդ վարկյանին տարրալուծվում են եւ նոր խմբեր են ստեղծվում»,- հիմնավորեց Աշոտ Մանուչարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























