Մոսկվայի քաղաքային դատարանի ատենակալները խորհուրդը սափրագլուխ-մարդասպանների խմբի կազմակերպիչների դեմ մեղադրական վճիռ է կայացրել։
Սա արդեն երկրորդ դատավճիռն է մոսկովյան սափրագլուխների առաջնորդ Արթուր Ռինոյի եւ նրա երկու համախոհների նկատմամբ։ Բոլոր երեք մեղադրյալները մեղավոր են ճանաչվել ազգային թշնամանքի հրահրման եւ այլազգիների վրա հարձակումներ կատարելու համար։
Դատարանում ելույթ ունենալու ժամանակ Ռինոն իրեն մեղավոր է ճանաչել մասամբ, Պավել Սկաչեւսկին խոստովանել է, որ երկու հարձակում է գործել, իսկ Ռոման Կուզինն իրեն մեղավոր չի ճանաչել։
Նիստը, որում դատապարտյալները կասեն իրենց վերջին խոսքը, տեղի կունենա ապրիլի 1-ին։
Նոր քրեական գործի շրջանակներում նրանք մեղադրվում են 2006 թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի, 2007 թ. հունվարի 22-ին Ուզբեկստանի, 2007 թ. մարտի 9-ին Տաջիկստանի քաղաքացիների վրա հարձակում գործելու եւ նրանցից վերջինին սպանելու համար։
Հետաքննության տվյալներով, հանցագործները հարձակումները նկարահանել են բջջայիններով եւ տեսահոլովակները տեղադրել համացանցում։



























