Բելգիայում PKK–ի դեմ իրականացրած գործողությունների ընթացքում ձերբակալված 8 անձանցից 6-ը ազատ են արձակվել։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ բելգիական դատարանը ստորագրությամբ ազատ է արձակել 6 հոգու, այդ թվում՝ PKK Kongra-Gel-ի ղեկավարներ Զուբեյր Այդարին եւ Ռեմզի Քարթալին։
Նշենք, որ KONGRA-GEL-ի փոխնախագահ Ռեմզի Քարթալը Թուրքիայի խորհրդարան էր մտել 1991-ին, որպես DEP-ի պատգամավոր, այնուհետ 1994-ին ձերբակալությունից խուսափելու համար հեռացել էր Թուրքիայից։ Իսկ նախագահ Զուբեյր Այդարը նույնպես նախկին DEP-ի (Դեմոկրատական կուսակցություն, որը փակվել է Թուրքիայի ՍԴ-ի կողմից 1994թ.-ին, խմբ.) պատգամավոր է եղել եւ 2004թ.-ից հետախուզման մեջ է։




























