Լոուրեն Մերֆին, աշխատելով Վիսկոնսին նահանգի խուլերի դպրոցում, պղծել է 200-ից ավելի տղաների…

Վատիկանը զրկել է ամերիկացի քահանա Լոուրենս Մերֆիին հոգեւորականի աստիճանից, ով կասկածվում էր Վիսկոնսին նահանգի խուլերի դպրոցի 200-ից ավելի տղա աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Այս մասին գրում է ամերիկյան New York Times-ը՝ վկայակոչելով եկեղեցական որոշ փաստաթղթեր։

Դատաքննության նյութերում նշվում է, որ Մերֆին դպրոցում աշխատել է 1950-1974 թվականներին։ Սեռական բռնության փաստերը բացահայտվել են այն բանից հետո, երբ քահանան տեղափոխվել է ուրիշ նահանգ։

Սակայն պարբերականի հավաստմամբ, քահանան ոչ միայն չի ձերբակալվել, այլեւ չի զրկվել հոգեւորականի իր աստիճանից։ Ընդ որում, գործի հետաքննությամբ զբաղվել է ինքը՝ Բենեդիկտ XVI, ով այն ժամանակ կարդինալ Ջոզեֆ Ռատցինգերն էր։ Նա եւ նրա ենթակայության տակ գտնվողները լռել են սեռական բռնության դեպքերի մասին։

Լոուրենս Մերֆին մահացել է 1998 թվականին՝ չզրկվելով քահանայի աստիճանից։ Նա 24 տարի աշխատել է եկեղեցու դպրոցներում եւ որբանոցներում։