Թուրքիայի եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարներ Բեշիր Աթալայը եւ Ռաշիդ Նուգալիեւը մարտի 25-ին Անկարայում քննարկել են Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցեության ժամանակ ստորագրվելիք երկկողմ համաձայնագրի եւ պաշտպանության ոլորտի համագործակցության մի շարք հարցեր։
РИА Новости-ի հաղորդմամբ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարը բանակացությունների ավարտին ասել է, որ հանդիպումն անցել է ընկերական եւ կառուցողական մթնոլորտում։
Համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել Դմիտրի Մեդվեդեւի մայիսին կատարելիք այցի ժամանակ, Նուրգալիեւի խոսքով, ուղղված է լինեու կազմակերպված հանցավորության, ահաբեկչությանը եւ թմրաբիզնեսին երկկողմ հակազդեցությանը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով, փաստաթղթի վերջնական տարբերակը կպատրաստվի ապրիլիին՝ հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից։
Անկարա կատարած այցելության ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի Ռաշիդ Նուգալիեւին։ Նա կայցելի նաեւ ոստիկանության ակադեմիա։




























