Մարտի 24-ի լույս 25-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմը ղարաբաղյան դիրքերը գնդակոծել է փոքր տրամաչափի զենքերից եւ դիպուկահար հրացաններից՝ Հորադիզի, Շուրաբադի, Ջրաբերդի, Կարմիրավանի եւ այլ ուղղություններով:

«ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է հրաձգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: