Մոսկվայի կենտրոնում տեղակայված «Բի-2» ակումբի այցելուների միջեւ հոկտեմբերի 12-ին կռիվ է սկսվել:
Հսկող տեսախցիկներն արձանագրել են ողջ ընթացքը:
Կադրերում երեւում է, թե երիտասարդն ինչպես է վեճի բռնվում մեկ այլ երիտասարդի հետ՝ ակումբի մուտքից ոչ հեռու: Հանկարծ հակառակորդը հանում է դանակը, երկու անգամ հարվածում նրան եւ արագ հեռանում:
Մի քանի վայրկյան անց տղան վերքը բռնած ընկնում է գետնին: Դեպքի ականատես են դարձել մոսկվացիներ եւ քաղաքի հյուրեր, որոնք այդ պահին զբոսնում էին տարածքում: Սակայն նրանցից ոչ ոք օգնություն չի ցուցաբերում վիրավորին, հայտնում է Life News-ը:
Պարզվել է՝ ակումբում «Տանցի մինուս» խմբի համերգից հետո տղաները կռվել են աղջկա համար: 39-ամյա Արկադի Բերդնիկովը դանակի վնասվածք է ստացել որովայնի եւ կրծքավանդակի հատվածում, երբ սկսել է սիրահետել ակումբում ներկա աղջիկներից մեկին: Աղջիկը դիմել է մնացած այցելուների օգնությանը, նրա հետ պարող երիտասարդը սկսել է պաշտպանել եւ կռվի ընթացքում հանել է դանակն ու դանակահարել Բերդնիկովին:
39-ամյա մոսկվացին տեղում մահացել է:
Ոստիկանը զննում է տեսախցիկների ձայնագրությունները՝ մարդասպանին գտնելու համար:





























