Mintec վերլուծական ընկերության հաշվարկներոբ կակաո-յուղի ու շոկոլադի այլ բաղադրիչների գների աճը բերել է նրան, որ դրա արտադրության արժեքը տարվա սկզբից մեկ երրորդ մասով ավելացել է, հաղորդում է РБК daily-ին:«Տարվա սկզբից մենք 30-40 տոկոսով ավելացրել ենք շոկոլադի գինը, եւ մեր հաճախորդներից շատերը ուրախ չեն»,- Reutersին է պատմել Aalst Chocolate-ի ղեկավար Ռիչարդ Լին:
Այս ապրանքի արտադրության մոտ 80 տոկոսը կապված է հիմանական բաղադրատարրերի գնման հետ, որոնք վերջերս բավական թանկ են: Օրինակ, կակաո-յուղը տարվա սկզբից թանկացել է 70 տոկոսով՝ ըստ Mintec-ի: Այս պահին այդ ապրանքի մեկ տոննան արժե 7 հազար դոլար:Փորձագետները սպասում են, որ մանրածախ շոկոալդի գինը նույնպես կբարձրանա, հատկապես ձմեռային տոների մոտեցմամբ: Փոքր ձեռնարկություններն արդեն բարձրացրել են այն: Սակայն մեծ ձեռնարկությունների համար հեշտ է հաղթահարել հումքի թանակացումը, քանի որ իրենք ներկրողների հետ աշխատում են երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա: Սակայն կակաո-յուղի հետագա թանկացումը կարող է ազդել նաեւ մեծ ձեռնարկությունների վրա:2012թ.-ի դրությամբ Հայաստանում շոկոլադի եւ կակաո պարունակող այլ ապրանքների ներկրման ծավալներչը կրճատվել են նախորդ տարվա համեմատ 115 տոննայով ու կազմել են 8171 տոննա, որի մաքսային արժեքը 40,3 մլն դոլար է: Այս ապրանքները անցյալ տարի ներկրվող ապրանքների ցանկում 16-րդ տեղն էին զվաղցնում, իսկ Հայաստանի ներկրման ընհանուր ծավալում կազմում էին 0,9 տոկոս:Տվյալ ապրանքների մաքսային արժեքը անցյալ տարի կազմել է 4,93 դոլար կգ դիմաց: Հիմնական չափաբաժինը գալիս է Ռուսաստանից(անցյալ տարի ավելի քան 3,5 հազար տոննա), ինչպես նաեւ Ուկրաինայից(մոտ 3,2 հազար տոննա):
Ավելի քիչ է ցուցանիշը Իտալիայից(599 տոննա), Գերմանիայից(161 տոննա) եւ այլ երկրներից:Պաշտոնական վիճակագրության տվյալներով ընթացող տարվա սեպտեմբերին մայրաքաղաքում տեղական շոկոլադր մեկ կգ-ն արժեր միջինը 3,3 հազար դրամ, իսկ հայտնի «Սնիկերս» շոկոլադե արտադրանքը մեկ հատն արժեր 240 դրամ:Գիտնականները պնդում են, որ սեւ տեսակի շոկոլարդը դրական է ազդում մարդու «հաճույքի» կենտորնի վրա, բարձրացնում է տրամադրությունը: Նշենք, որ Հայաստանում մեկ անձի համար շոկոլադի միջին ներկրումը կազմում է տարեկան 2,5 կգ, չհաշված տեղական արտադրանքը, ինչը զարգացած երկրների համեմատ բավական ցած ցուցանիշ է:Իհարկե, իրականում մեր երկրում շատ ընտանիքներ շոկոլադ գնում են առիթից առիթ: Այնպես որ վերոհիշյալ ցուցանիշները այդ ընտանիքների համար խորհրդանշական են:





























