Սպանության մեջ մեղադրվող Բաքվի 30-ամյա  քաղաքացի Օրհան Զեյնալովին օպերատիվ մարմնի աշխատակիցները հայտնաբերել են մերձմոսկովյան Կոլոմնայի զբոսայգում հոկտեմբերի 15-ի առավոտյան:

Հանցագործին հայտնաբերել հաջողվել է նրա կողմից բջջային հեռախոս օգտագործելու շնորհիվ: Նա փորձել է շփոթեցնել օրինապահներին, սակայն հենց դա էլ իրեն «մատնել է». տղամարդի գտնվելու վայրը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ անո փորձել է փոխել հեռախոսի քարտը: Մնացյալը արդեն տեխնիկայի հարց էր, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Երբ Օրհանին հարցրել են, գիտի նա արդյոք, ինչի համար են իրեն ձերբակալել, նա առանց վարանելու պատասխանել է. «Սպանության համար»: Ինչպես հաղորդում են ոստիկանությունից, ձերբակալության ժամանակ Զեյնալովը ընդդիմացել է, սակայն իրավապահներից ոչ ոք չի տուժել:

«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ Զեյնալովին ուղղաթիռով հասցրել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի վարչություն: Այժմ նա ժամանակավոր գտնվում է մեկուսարանում: Life News պորտալը հրապարակել է Զեյնալովի ձերբակալության ժամանակ արված նկարները:

Հիշեցնենք, որ Եգոր Շչերբակովի սպանությունը Մոսկվայի հարավում տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի գիշերը: Սպանությունը թաղամասում անկարգություններ ու հուզումներ է հարուցել: