BBC History Magazine-ի ընթերցողների վարկածով՝ Դեյվիդ Բոուին ամենանորաձեւ բրիտանացին է: Նրա օգտին է քվեարկել ամսագրի ընթերցողների 48,5%.-ը:

Բոուիից բացի,  ամենանորաձեւ բրիտանացիների ցանկում են Եղիսաբեթ I թագուհին, Ջիորջանա Քավենդիշը, Դեւոնշիրի դքսուհին, նաեւ՝ Բո Բրամելը. դենդի, որն օրական վեց ժամ բացառապես  զբաղվել է իր արտաքինով, հայտնում է gazeta.ru-ն:

«Նա տաղանդ է, որը հասկանում է արվեստից եւ դիզայնից, նա միշտ հիանալի տեսք ունի եւ ոգեշնչում է ձեզ», -նշել է Բոուիի համար քվեարկած մոդելյեր Ուեյն Հեմինգուեյը:

Հարցմանն ընդամենը 4 հազար ընթերցող է մասնակցել, գրում է  KM.RU-ն:

Բոլոր ժամանակների ամենանորաձեւ բրիտանացիների տասնյակը հետեւյալն է.

1. Դեյվիդ Բոուի

2. Եղիսաբեթ I

3. Ջիորջանա Քավենդիշ

4. Բո Բրամել

5. Ալեքսանդրա թագուհի

6. Էնն Մեսել

7. Հենրի III

8. Էլեն Թերրի

9. Չարլզ Ջեյմս Ֆոքս

10. Սեմյուել  Փեփիս