Կյանքի 47-րդ տարում մարտի 25-ին վախճանվել է ռուս գրող եւ բլոգեր Դմիտրի Գորչեւը։

Գորչեւին գտել են գյուղի իր տանը, որտեղ նա ապրում էր վերջին տարիներին։ Ոստիկանությունը բացառում է գրողի մահվան հանցավոր պատճառները, գրում է «Պրավդա» թերթը։

Գորչեւին հռչակ են բերել «Ժիվոյ ժուռնալում» տպագրված տեքստերը։ 2001 թ. նրա տեքստերի հետ հասցրել են ծանոթանալ մի քանի տասնյակ հազար մարդիկ։ 2004 թ. նրան պարգեւատրել են «Ռոտոր» մրցանակով, 2005-ին «Հելիկոն պլյուս» հրատարակչությունը լույս է ընծայել նրա «Սրիկաները» գիրքը։