Նորզելանդացի գրող Էլեոնորա Կատոնը 2013թ. գեղարվեստական լավագույն անգլալեզու գրքի համար դարձել է Բուքերյան մրցանակի դափնեկիր: Կատոնը մրցանակը ստացել է The Luminaries գրքի համար, որում պատմվում է 1866թ. Նոր Զելանդիայում համաճարակի ժամանակ կատարված առեղծվածային սպանության մասին:

Հայտարարվել է, որ 28-ամյա Կատոնը դարձել է ամենաերիտասարդ հաղթողը, իսկ նրա 832 էջանոց գիրքը մրցանակի 45-ամյա պատմության մեջ հաղթած ամենածավալուն ստեղծագործությունն է, գրում է  NEWSru.com-ը:

Կատոնի վեպը դետեկտիվ ժանրում է՝ վիկտորիանական դարաշրջանի ոճով: Ուշագրավ է վեպի կառուցվածքը. ամեն մի նոր մասը կրկնակի կարճ է նախորդից:

Կատոնը 50 հազար ֆունտ ստեռլինգի կտրոն է ստացել (80 հազար դոլար): Մրցանակը հանձնել է թագաժառանգ արքայազն Չարլզի կինը՝ Քորնուոլի դքսուհի Կամիլան: