Երեւանի Թումանյան փողոցի թիվ 18 շենքի մոտ, հոկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան բարձրացել է մայթի վրա եւ բախվել պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























