Մոսկվայում ձերբակալել են ավելի քան 160 ներգաղթյալների, որոնք աշխատել եւ ապրել են առեւտրային կետերի տարածքում, հաղորդում է Մոսկվայի հարցերով ՆԳՆ ԳՎ կայքը:
Իրավապահները ստուգել են Ամուրսկայա եւ Կուսկովսկայա փողոցների չորս առեւտրի կետեր: Արդյունքում ոստիկանները հայտնաբերել են 161 միջին ասիացիների, որոնք ապրել եւ աշխատել են վերոհիշյալ հաստատություններում, փոխանցում է «Gazeta.Ru»-ն:
Ձերբակալվածներին հասցրել են ոստիկանական բաժանմունքներ:





























