Պորտուգալիայում դպրոցականը դանակով հարձակվել է իր 4 համադասարանցիների եւ դպրոցի կին աշխատակցի վրա: Միջադեպի մեջ կասկածվում է «Սթյուրաթ դե Կարվալայշ» դպրոցի 15-ամյա աշակերտը, հաղորդում է Publico.pt-ն:

Դպրոցականը դասարանում ծուխ արձակող գլան է նետել, այնուհետեւ դանակով հարձակվել աշակերտների վրա: Հաշվեհարդար տեսնելով իր հասակակիցների նկատմամբ, նա իջել է աստիճաններով առաջին հարկ, որտեղ վիրավորել է դպրոցի 40-ամյա կին աշխատակցի դեմքն ու պարանոցը: Ներկայումս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

16-ամյա դեռահասներից մեկը դանակով հարված է ստացել կրծքավանդակին, մյուսները ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել:

Դպրոցականի պայուսակում մինչեւ 7 դանակ են հայտնաբերել: Պայուսակում եղել է նաեւ ալկոհոլ եւ գազի բալոն:

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ ձերբակալվածը «ցանկացել է զանգվածային սպանություն գործել», որպեսզի հայտնի դառնա եւ «տեսնի իրեն հեռուստացույցով»: Կասկածյալը որեւէ մեկի հետ չի շփվել, եւ մտադիր է եղել սպանել բոլորին: