Անկախության այն նսեմացման գործընթացը, որը տարվում է իշխանությունների հովանավորությամբ, խիստ անընդունելի է: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե քաղաքական, հասարակական գործիչները ինչպիսի գերակայություններ ունեն, միանշանակ բոլորը պետք է համախմբվեն եւ պետք է այս իշխանությունների հրաժարականը պահանջեն: «Ավելին` պետք է անկախության ուղղությամբ իրականացված գործընթացները շարունակենք, ինչը հնարավորություն կտա իսկապես որպես պետություն կայանալ, որպես ազգ շարունակել մեր պատմական ընթացքը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ այդ դեպքում կունենանք թռիչքային զարգացում:

Նա համոզմունք հայտնեց, որ նույնիսկ Ռուսաստանի ամենամեծ ցանկության դեպքում Արցախը իր կազմի մեջ չի տեղավորվի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am