Կիրովի մարզային դատարանը փոխել է Նավալնիի դատավճիռը: Դատարանը վճռել է նրա դատավճիռը փոխարինել պայմանական ազատազրկումով:
Ավելի վաղ դատարանը մերժել էր պատասխանող կողմին՝ միջնորդելու մի քանի վկաների դատարան ներկայանալուն եւ նոր հետաքննություն անցկացնելուն, հաղորդում է ՌԱՓՍԻ-ն: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Կիրովի Լենինսկի դատարանը Նավալնիին մեղավոր էր ճանաչել «Կիրովլեսի» արտադրանքը յուրացնելու եւ 16 մլն ռուբլիի չափով պետության վնաս պատճառելու մեջ: Նավալնիին դատապարտել էին հինգ տարի ազատազրկման:
Նավալնուն հինգ տարվա ազատազրկման են դատապարտել
Դատավարության ընթացքում Նավալնին բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի:





























