Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 14 տան դիմաց, հոկտեմբերի 15-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Միփսուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդուն եւ շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





























