Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի մոտ, հոկտեմբերի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենսյի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























