Քարաթափման հետեւանքով, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի Վայքի փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը վնասվել են եւ առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան հարակից սարալանջից մոտ 0.7 խմ մակերեսով քարե սալիկը պոկվել եւ ընկել է 11-րդ փողոցի տներից մեկի տանիքին, ինչի հետեւանքով վնասվել է տան փայտյա կառուցատարրերը (մոտ 22 քմ), բետոնյա ծածկի վրա (6 քմ) առկա են ճաքեր:
Տան տանիքը կվերանորոգվի մարզպետարանի քաղաքաշինության վարչության աջակցությամբ:






























