Եվրոպական ներդրումային բանկը (EIB) Սեւծովյան բարձր լարման էլեկտրահաղորդիչ գծերի շինարարության նախագծի համար 80 մլն եվրո է հատկացրել Վրաստանին։ Վարկային համաձայնագիրը մարտի 26-ին ձեւակերպել են EIB փոխնախագահը եւ Վրաստանի ֆինանսների փոխնախարարը։

Ինչպես հայտնում է Business Վրաստանը, տրվող գումարը ֆինանսավորման նախագծի բաղադրիչներից մեկն է։

Վրաստանը եւ Թուրքիան միացնող էլեկտրահաղորդիչ գծերի շինարարության նախագիծը ենթադրում է Թուրքիայի հետ սահմանին՝ Ախլցխայում, նոր ենթակայան կառուցել։

500 կիլովոլտանոց էլեկտրահաղորդիչ գծերի կառուցմանը աջակցում է նաեւ Գերմանական զարգացման բանկը։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 280 մլն եվրո։

Էլեկտրահաղորդիչ գծերի շինարարությունը սկսվել է 2009 թ. սեպտեմբերին եւ կավարտվի հաջորդ տարի։