«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։

Ընդդիմադիր գործիչը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և քրեական հետապնդումը որակում է որպես քաղաքական։ Նրա պաշտպանները նշում են, որ մեղադրանքները հիմնավորված չեն բավարար ապացույցներով։