Մոսկվայի արեւելքում Ադրբեջանի սպանված քաղաքացու են հայտնաբերել: Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել իրավապահների աղբյուրը, մարմինը հայտնաբերել են Իզմայլովոյի առեւտրի կենտրոններից մեկում: Աղբյուրը հաղորդել է, որ մահվան պատճառը դանակից ստացված վնասվածքն է եղել:

«ՌԻԱ Նովոստիի» մայրաքաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունում հաստատել են արեւելյան արտաքինով տղամարդու մարմնի հայտնաբերումը:

Վերջին օրերին Արեւմտյան Բիրյուլեւո շրջանը քանիցս հայտնվել է լրատվամիջոցների եւ իրավապահների ուշադրության կենտրոնում՝ երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանությունից հետո: Անկարգությունների արդյունքում այնտեղ ձերբակալվել էր 400 մարդ: Շչերբակովի մարդասպան ադրբեջանցի Օրհան Զեյնալովը ձերբակալվել է հոկտեմբերի 15-ին Մերձմոսկվայում:

Այսօր առավոտյան Արեւելյան Բիրյուլեւոյում հայտնաբերել են սպանված ուզբեկի:

Մոսկովյան Բիրյուլեւոյում ուզբեկի են սպանել