Երեւանի հատուկ հրշեջ ջոկատի հրշեջ-փրկարարները, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասում նկատել են շրջված ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 65 ՕԼ 139 համարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված: