Life News պորտալը հայտնել է Մոսկվայում սպանված ադրբեջանցու անունը: Պարբերականի տվյալներով՝ նա 27-ամյա Ռուսլան Գարահայլին է: Երիտասարդը մահացել է դանակի տասնյակ հարվածների հետեւանքով, «Չերկիզյան շուկա» առեւտրային կենտրոնից ոչ հեռու: Նրա մարմինը հայտնաբերել են այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 14-ի սահմաններում:
Ռուսլան Գարահանլին աշխատել է այդ շրջանում եւ Մոսկվայում ժամանակավոր գրանցում է ունեցել:
Սպանության վայրում աշխատում են քննիչներն ու օպերատիվ աշխատակիցները: Ենթադրաբար, սպանությունը կատարվել է առեւտրի կենտրոնում, մի խումբ մարդկանց կողմից:
Նախնական վարկածով՝ մահացու վնասվածքն ստացել է իր հայրենակիցների հետ հակամարտության ընթացքում:





























